Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն հայոց կաթողիկոսն ու «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամները քննարկել են իշխանության կողմից Հայ առաքելական սուրբ եկեղեցու և եկեղեցականների դեմ իրականացվող անօրինական արշավը

Օգոստոս 04,2025 20:30

Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամներին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց վերջին շրջանում իշխող քաղաքական ուժի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և եկեղեցականների դեմ իրականացվող անօրինական արշավին։ Նախաձեռնության անդամները Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ օրենքի շրջանակում եկեղեցու իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ի պաշտպանություն Եկեղեցու և եկեղեցականաց ներդրած ջանքերի համար։

 

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031