Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացի սենատոր. Թրամփը մոտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելուն

Օգոստոս 04,2025 20:45

News.am. ԱՄՆ նախագահ Թրամփը Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման շեմին է։ Այս մասին The Wall Street Journal-ի համար գրված հոդվածում գրել է Հանրապետական կուսակցության անդամ, ամերիկացի սենատոր Սթիվ Դեյնսը։

«Սա կլինի նշանավոր ձեռքբերում՝ ևս մեկ քայլ դեպի կայունություն, որը կնպաստի տարածաշրջանային և միջազգային խաղաղությանը, ինչպես նաև տնտեսական օգուտներին, որոնք դուրս են գալիս մասնակից երկրների շրջանակներից։

1980-ականների վերջից Խորհրդային Միության նախկին մաս կազմող Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են դանդաղ ընթացող հակամարտության մեջ, որն ուղեկցվում է լուրջ բռնության պարբերական բռնկումներով։ Խաղաղության հաստատման բազմաթիվ փորձեր եղել են անարդյունավետ կամ ոչ հեռատես։ Նախորդ վարչակազմերը առաջնահերթ ուշադրություն չեն դարձրել տարածաշրջանին և խաղաղ բանակցություններին», – նշել է նա։

Նրա խոսքով՝ Թրամփը նպաստում է տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս աճին ու կայունությանը։

Դեյնսը հավելել է, որ հանուն տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության ու կայունության՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է անհապաղ ավարտին հասցնեն դրա ստորագրումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031