Լրահոս
Թիթիզություն
Օրվա լրահոսը

Ռոլանդ Փրայսը փոխվարչապետին է ներկայացրել ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Օգոստոս 04,2025 21:40

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռոլանդ Փրայսը փոխվարչապետին է ներկայացրել ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին և վստահեցրել, որ վերջինս տարբեր տարածաշրջաններ և համագործակցության առանցքային ուղղություններ ընդգրկող իր փորձառությունը կծառայեցնի ՀՀ զարգացման օրակարգի նպատակների իրականացմանը։

Փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Զարկոնեին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել վերջինիս՝ ի նպաստ Համաշխարհային բանկի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակական ընդլայնման և զարգացման։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության լայն շրջանակի, այդ թվում՝ ջրային ոլորտի կառավարման, առողջապահության, զբոսաշրջության, ինչպես նաև հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ ընթացիկ նախաձեռնությունների և փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։

Զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության ծրագրի ընթացքին և այս ուղղությամբ Համաշխարհային բանկի հետ նախատեսվող համագործակցության շրջանակին։

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031