Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

«Չկա գոնե մեկ դեպք, երբ որևէ քպ-ական անհամաձայնություն հայտնի պատուհաս վարչապետի նախաձեռնությանը». Արսեն Ջուլֆալակյան

Օգոստոս 04,2025 23:53

ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրում է.

«Կյանքում անհնար է, որ բանական երկու մարդ տարիներ շարունակ ամեն ինչում համաձայնեն, անխտիր ամեն ինչում:Լինի ծնող, կին/ամուսին, ընկեր, ղեկավար…Այդպես ուղղակի չի լինում:

քպ-ն արդեն 7,5 տարի իշխանության է իր պատուհաս վարչապետով, և չկա գոնե մեկ դեպք, երբ որևէ քպ-ական հրապարակայնորեն անհամաձայնություն հայտնի վերոնշյալի որևէ նախաձեռնությանը:

Լինի դա այնպիսի լուրջ հարց, ինչպիսին Արցախի հանձնումն է, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը, Եկեղեցու վրա գրոհը, ցեղասպանության ուրացումը, թե ՀԷՑ-ի խլումը սեփականատերից, «Առավոտ»-ին իր աշխատանքային տարածքից զրկելը…

Ավելի պարզ թեմաներից: Լինի անարժեք Սնուփ Դոգի աննորմալ բյուջեով համերգ կազմակերպելը (ի դեպ, Արցախի՝ ամիսներ տևող բլոկադայի օրերին…), թե չկրթվածների կողմից մի ամբողջ ազգի «կրթելու» ծրագիր, ուղիղ եթերում խմբով մարդ ծեծող թաղապետ, պետական գումարների թալան (ԱՆԻՖ…)։

Կարելի է երկար շարունակել թվարկումը: Չկա անհամաձայնություն:

Հարյուր տոկոսով համակարծիք են: Որոշեք ինքներդ, ի՞նչ է դա կոչվում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031