Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ և իմ պայքարի ընկերների դեմ հնչող մեղադրանքները շինծու են և կեղծ. Միհրան Մախսուդյան

Օգոստոս 05,2025 10:16

Պահեստազորի գնդապետ, ներկայում քաղբանտարկյալ Միհրան Մախսուդյանի նամակը կալանավայրից

Սիրելի հայրենակիցներ,

Իմ կյանքի ամենածանր հարվածները ստացել եմ դեռ պատանի տարիքում՝ պատերազմի դաշտում կորցնելով հորս, պապիս և եղբորս։ Նրանք, ինչպես բազմաթիվ հայորդիներ, իրենց արյամբ են կերտել մեր անկախությունն ու պետականությունը։

Ամբողջ կյանքս ես նվիրել եմ իմ հայրենիքին՝ իմ հողին ու ջրին։ Երեսուն տարի շարունակ՝ թե՛ մարտի դաշտում, թե՛ խաղաղ պայմաններում, պայքարել եմ թշնամու դեմ և պատրաստ եմ պայքարել մինչև վերջին շունչս՝ հանուն մեր երկրի ու ժողովրդի։

Այս օրերին իմ և իմ պայքարի ընկերների դեմ հնչող մեղադրանքները շինծու են և կեղծ։ Դրանք նպատակ ունեն սրբապղծել մեր մաքուր նպատակները, վարկաբեկել մեր գաղափարական պայքարը։ Բայց ճշմարտությունը, վաղ թե ուշ, հաղթելու է։

Ես միշտ պաշտպանել եմ իմ հայրենակիցներին և պաշտպանելու եմ՝ անկախ ամեն ինչից։

Այս պահին համերաշխության ու տոկունության կարիք ունի ոչ միայն յուրաքանչյուր պայքարի ընկերս, այլև նրանց ընտանիքները, մեր ամբողջ հասարակությունը։

Արդարությունը հաղթելու է։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Հավատարիմ մնում եմ իմ երդմանը՝ ծառայել հանուն հայրենիքի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031