Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականացվե՞լ է արդյոք մրցութային ընթացակարգ. Ջենիֆեր Լոպեսի համերգի վերաբերյալ հանրային տեղեկատվության ստանալու պահանջ

Օգոստոս 05,2025 14:50

Հաշվի առնելով աշխարհահռչակ նյույորքյան հայտնի երգչուհու երևանյան համերգի հետ կապված տարբեր ասեկոսներն ու մեկնաբանությունները, հրապարակային դիմում եմ ԿԳՄՍ նախարարությանը, ՊԵԿ-ին՝ ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան։

Այս հարցմամբ նաև ցանկանում եմ մշակույթ ձևավորել, վերջապես, դադարեցնել համացանցային բամբասանքները, իսկ պետական լիազոր մարմիններից պահանջել աշխատել օրենքով։

Հանրային տեղեկատվության ստացման գրավոր
ՊԱՀԱՆՋ

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածը և ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածը՝ հայցում եմ տրամադրել հետևյալ տեղեկությունները՝ կապված համացանցում և լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների հետ առ այն, որ հանրահայտ արտիստ Ջենիֆեր Լոպեսին հրավիրելու և նրա մասնակցությամբ համերգ կազմակերպելու համար պետական բյուջեից հատկացվել է զգալի գումար։

1. Տրամադրել պայմանագրերի պատճենները՝ կնքված երգչուհու կամ
ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ֆինանսավորման աղբյուրները, վճարված գումարների չափը, նպատակային ծախսերը (օրինակ՝ թռիչք, հյուրանոց, հոնորար, կազմակերպչական ծախսեր և այլն)։

2. Տրամադրել տեղեկություն, թե արդյոք իրականացվել է մրցութային ընթացակարգ, եթե ոչ՝ ապա ի՞նչ իրավական հիմքով է այն շրջանցվել։

3. Նշել, թե որ պետական մարմնի կողմից է կայացվել որոշում այս միջոցառման կազմակերպման վերաբերյալ, տրամադրել այդ որոշման պատճենը կամ հղումը։

4. Տրամադրել գնահատականներ կամ հաշվարկներ, թե որքան է կազմել այս
միջոցառման արդյունքում ստացած կամ ակնկալվող տնտեսական օգուտը՝
զբոսաշրջության, հարկային մուտքերի կամ այլ ձևերով։

5. Հաստատել կամ հերքել՝ արդյոք միջոցառման կազմակերպումը իրականացվե՞լ է ՀՀ պետբյուջեի հաշվին, և նշել՝ որ բյուջետային ծրագրով կամ հոդվածով։

Հայցում եմ՝ տեղեկատվությունը տրամադրվի օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում։

Փաստաբան Լևոն Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031