Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԷՑ-ի գնումների գործընթացին նախկինում մասնակցել է բացառապես 2-3 ընկերություն». Ռոմանոս Պետրոսյան

Օգոստոս 05,2025 17:33

«Զուտ արձանագրում.
ՀԷՑ-ը օրեր առաջ հայտարարել էր երկու ԳՆՄԱՆ գործընթացների (նախագծային ծառայություններ եւ մալուխ) պատշաճ իրականացման համար անհրաժեշտ գնահարցմանը նախորդող փուլի մեկնարկի մասին՝ ՇՈՒԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ իրականացնելու եւ առավելագույն ներառական ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ապահովելու համար։

Այս պահի դրությամբ արդեն ունենք ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից մասնակցայնության հետեւյալ պատկերը՝
Նախագծային ծառայությունների ձեռքբերման գնումների գործընթացներում գնանշմանը մասնակցելու հայտ են ներկայացրել 14 ընկերություն,
Մալուխների ձեռքբերման գնման ընթացակարգի գնանշման փուլին մասնակցելու հայտ են ներկայացրել 12 ընկերություն։

Վերջնաժամկետին դեռեւս կա գրեթե 2 օր:
Խնդրում եմ բոլոր շահագրգիռ տնտեսվարողներին՝ սահմանված կարգով դիմել ՀԷՑ-ի համապատասխան ստորաբաժանմանը՝ նախատեսվող լայնածավալ գնումների եւ մատակարարումների գործընթացներում ներգրավվելու եւ մրցակցության օբյեկտիվ պայմաններում համագործակցելու համար։

Հ.Գ. Փաստ է, որ վերջին տարիներին ՀԷՑ-ի այս գործընթացներում ներգրավված են եղել բացառապես 2-3 ընկերություններ՝ խիստ «առանձնահատուկ եւ արտոնյալ» հանգամանքներով պայմանավորված։

Հ.Գ.1. Ո՞վ էր ասում՝ այս գործընթացը վնասելու է ներդրումային միջավայրի զարգացմանը. ՓԱՍՏՆ այն է, որ դեռեւս սաղմնային փուլում՝ այն ակնհայտորեն մեծ լիցք է հաղորդել ոլորտի տնտեսական ակտիվությանը»։

Ռոմանոս Պետրոսյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031