Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե դավադրապաշտություն էր, երբ ժամանակին ասում էինք` Արցախը սա հանձնում է. Հովհաննես Իշխանյան

Օգոստոս 05,2025 19:00

«Հիշենք, որ այս իշխանության առաջին սպանությունը սկսվել է կալանավորմամբ, երբ 44 օր հացադուլի մեջ մնալուց հետո Հայնյուզի խմբագիր Մհեր Եղիազարյանը՝ Սիսիանի Լծեն գյուղից, հացադուլի մեջ մահացավ: Դա առաջին կարմիր դրոշն էր, որ այս իշխանությունները որեւէ մարդկային, մարդասիրական հատկությամբ օժտված չեն: Այն քաղհասարակությունը, իսկ ավելի ճիշտ այս իշխանությունների արբանյակները, որ «Հաց բերողի» համար էին պայքարում, դասախոսություններ կազմակերպում, ստորագրահավաքներ, զանազան ակցիաներ էին անում, բայց երբ մարդը մահացավ կալանքի մեջ, որեւէ արձագանք չտվեցին»,- «Հայելի» ակումբում ասաց վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը՝ անդրադառնալով այս պահին բանտում գտնվող եւ առողջական խնդիրներ ունեցող սրբազաններին ու մյուս քաղբանտարկյալներին:

«Ամբողջ այս 7 տարիների ընթացքում այս իշխանությունները կալանքը որպես պատիժ են օգտագործել: Իսկ ինչի՞ համար են մարդիկ կալանքի տակ գտնվում… Իրենք դեմ են, որ իրենց սահմանադրական իրավունքները ոտնահարվեն, Արցախը տան, Տավուշից տարածքներ տան, Հայաստանը զիջվի…Ի վերջո ամենակարեւորը՝ ընկեր, դու չես կարող մեզ ստիպել, որ մենք հանգիստ լինենք մեր նախնիների հանդեպ ոճրագործություն իրականացրածների հետ, իրենց ասած «խաղաղությունը» հաստատենք, երբ արդարությունը վերականգնված չէ, ուղղակի հնարավոր չէ…Եվ սրբազանները, եւ «Սրբազան պայքարի» մասնակիցները հենց այս պատճառով են կալանավորված»,-ընդգծեց Հովհաննես Իշխանյանը:

«Սրանք 2023թ Արցախն են հանձնել, 2024-ին՝ Տավուշի տարածքները, հիմա էլ կեղծ խաղաղության անվան տակ ուզում են ընդհանրապես Հայաստանը զիջել… Այս բոլոր հանցագործությունները, որ կատարել են, իրենք ուզում են լեգիտիմացնել, որ անցնեն հաջորդ պրոցեսին; Շատերն ասում են՝ սա կոնսպիրոլոգիա է, բայց միթե դավադրապաշտություն էր, երբ ժամանակին ասում էինք Արցախը սա հանձնում է, Նիկոլ Փաշինյանի արած քայլերից մի՞թե հնարավոր չի հասկանալ, թե ինչ է արվում, կամ Ալիեւի եւ Էրդողանի խոսակցություններից ու հայտարարություններից»,-ասում է Հովհաննես Իշխանյանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031