Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանավորները սոցցանցերի ցինիկ պրոպագանդիստներ են. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյան

Օգոստոս 05,2025 19:45

ՀՀ իշխանավորները սոցցանցերի ստոր ու ցինիկ պրոպագանդիստներ են դարձել և սա ապացուցում են ամեն օր  իրենց հրապարակային  գրառումներում: Նրանց չի սթափեցնում ոչ պետական կարգավիճակը, ոչ պատասխանատվությունը և ոչ էլ երկրի վարկանիշը:

Աշխարհի բոլոր երկրները, կրոնական և միջազգային կազմակերպությունները, ողջ հայությունը ճանաչում և ընդունում է Գարեգին Բ Ներսիսյան անուն-ազգանունով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում ՀՀ անձնագրում նույնպես գրված է Գարեգին Բ Ներսիսյան:

Մինչդեռ այսօրվա չարամիտ իշխանավորներն ազգընտիր և օծյալ կաթողիկոսի մասին խոսելիս գրում են Կտրիճ անունը: Նման անուն-ազգանունով քաղաքացի, ում իրենք դիմում են ոչ կոռեկտ խոսույթով, ՀՀ -ում չկա:

Հնարավոր չէ այս իշխանավորների մեջ տեսնել պետական մտածողության որակներ ու գործելակերպ: Նրանք քմահաճորեն ամեն Աստծու օր խախտում և ոտնահարում են երկրի օրենքները, իրենց նենգ  իշխանատենչ ցանկությունները մատուցում իբրև  իրականություն՝ մոլորեցնելով ժողովրդին: Սա կոչվում է մանիպուլյացիա, որը դատապարտելի բռնատիրության հետևանք է:

Ի գիտություն բոլոր տգետներին, Վեհափառ Հայրապետը մեր եպիսկոպոսապետն է,  հայ ժողովրդի հավատքի հավաքական կերպարը:

Յուրաքանչյուր քրիստոնյա հայ պետք է աչալուրջ լինի, որպեսզի չտրվի նրանց սադրանքներին ու չարամիտ գործերին, և աղոթքով հրաժարվի սատանայից ու նրա չար պաշտոնյաներից:

 

Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյան

Վիրահայոց թեմի առաջնորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031