Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց և՛ Աստծուն, և իմ հավիտենական հայրենիքին և իմ սիրելի ժողովրդին». Միքայել Սրբազան

Օգոստոս 05,2025 21:21

Միքայել սրբազանի պաշտպանների թիմը տարածել է Սրբազանի խոսքը կալանավայրից.

«Սիրելիներ,

Լրացավ իմ կալանավորման 40-րդ օրը …

Փառք Ամենակալին, Սուրբ Հոգու զորությամբ առույգ եմ, կայտառ և ուրախ Աստուծով:

Այս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց և՛ Աստծուն, և իմ հավիտենական հայրենիքին և իմ սիրելի ժողովրդին:

Առաջ Աստված …

«Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:»:

Սա էլ Սաղմոսաց գրքից՝ ուղղված անօրեններին:

Փառք Քեզ, Աստուած, փառք Քեզ, ամեն ինչի համար, Փառք քեզ …

 

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

05.08.2025թ. 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031