Լրահոս
Օրվա լրահոսը

«Կալանքի երկիր Հայաստան. Կալանքով պատժում են, կալանքով՝ խոշտանգում, կալանքով՝ նվաստացնում». Էլինար Վարդանյան

Օգոստոս 05,2025 23:53

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սա է մեր իրականությունը, քաղցկեղի դեմ պայքարող ու մեկի կամքով «ահաբեկիչ» դարձած Աղվան Արշակյանին պարզապես խոշտանգում են: Սա էմոցիոնալ որակում չէ, սա իրավական գնահատական է: Եվրոպական կոնվենցիան է այդպես սահմանում: Բայց դեպի Եվրոպա ձգտող համակարգը եվրոպական արժեքների մասին հիշում է, երբ խոսքն իր շահերի մասին է և ոչ հասարակ մարդու:

Սա շատ նման է Մարիո Բենեդետտիի դահիճի մտորումներին՝ Իհարկե, քեզ սովորեցրել են, որ նպատակը արդարացնում է միջոցները, բայց հենց նպատակի մասին է, որ ամենաքիչն ես ստիպված մտածել։ Քո գործը՝ միջոցներն են, և դրանք պետք է լինեն ուժեղ, անողորմ ու արդյունավետ։

Վաղն ահաբեկչության հորինած գործը քանդվելու է, անհիմն հետապնդվողները, այդ թվում՝ Աղվան Արշակյանը, արդարացվելու են, մնալու եք դուք և ձեր խիղճը, և ոչ նպատակը, ոչ էլ միջոցները արդարացում չեն ունենալու»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031