Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղությունը չի կարող կառուցվել արժանապատվության հաշվին. ոչ մի միջանցք չի կարող ընդունելի լինել Հայաստանի համար. Դավիթ Սանասարյան

Օգոստոս 06,2025 12:21

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համահիմնադիր, Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ոչ մի միջանցք չի կարող ընդունելի լինել Հայաստանի համար։
Կողմ եմ ճանապարհների բացմանը, բայց այդ ճանապարհները կարող են գործել միայն ՀՀ ինքնիշխանության ներքո։ Այլ տարբերակի գոյությունը ՀՀ որպես սուբյեկտի վերացումն է։

Խաղաղության մասին խոսելիս կան անխախտելի ճշմարտություններ․
1. Բոլոր ռազմագերիները և պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն։
2. Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։
3. Ճանապարհները կարող են բացվել, բայց առանց միջանցքային տրամաբանության։

Սրանք «նախապայմաններ» չեն, սրանք նվազագույն սկզբունքներ են, որոնց վրա միայն կարելի է կառուցել խաղաղություն։ Հակառակ դեպքում՝ մենք չենք ստանում խաղաղություն, այլ հերթական ժամանակավոր դադար՝ նոր պատերազմի սպառնալիքով։

Խաղաղությունը չի կարող կառուցվել արժանապատվության հաշվին։ Այն ծնվում է այն ժամանակ, երբ պետությունը հենվում է հստակ սկզբունքների վրա և իր դիրքորոշումը ներկայացնում է ուժով, ոչ թե զիջումներով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031