Լրահոս
Օրվա լրահոսը

Տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում գտնվելու պարագայում է գնում Վաշինգտոն՝ թուղթ ստորագրելու. Ռուզան Ստեփանյան

Օգոստոս 06,2025 16:21

«Չգիտեմ կառավարությունն ինչ է հաստատել, ինչը՝ ոչ, բայց ադրբեջանական կողմն արդեն 3 օր է, պարբերաբար հնչեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը Վաշինգտոնում հանդիպելու է Ալիեւի եւ Թրամփի հետ: Լրագրողները փորձել էին Փաշինյանի խոսնակից մեկնաբանություն ստանալ՝ հասկանալու համար արդյոք կայանալո՞ւ է այդ այցը, սակայն ոչ մի պատասխան չէին ստացել: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը նաեւ Ադրբեջանում է խոսնակներ պահում, որոնք շատ ավելի շուտ են ազդարարում այդ այցի մասին»,- «Հայելի» ակումբում ասաց «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը:

«Այսօր արդեն տեսանյութեր կային, որ Փաշինյանը գնում է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղից պիտի մեկնի Վաշինգտոն: Դեռ 2018թ. տարբեր շրջանակներից ահազանգ էր հնչում, որ Նիկոլ Փաշինյանը զավթում է իշխանությունը, որպեսզի հանձնի Արցախը, Սյունիքը եւ ստորագրի Հայաստանի ու Արցախի կապիտուլյացիան: Կհիշե՞ք իր պոպուլիստական ելույթները՝ «ինձ ասում են՝ եկել եմ Արցախը հանձնելու…»: Այո՛, դու հենց եկել էիր Արցախը հանձնելու, հիմա էլ իրականացնում ես հաջորդ քայլերը:  Իսկ ի՞նչ է սպասվում Վաշինգտոնում այդ հանդիպումից: Շատ տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում գտնվելու պարագայում է գնում Վաշինգտոն՝ թուղթ ստորագրելու: Կարծես թե գաղտագողի նրա արձակուրդը երկարաձգվեց: Շատ ու շատ վերլուծաբաններ ահազանգում էին, որ այս արձակուրդի ընթացքում նա կարեւոր փաստաթղթեր է ստորագրելու: Ես եւս հիմա ահազանգ եմ հնչեցնում, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի վաճառքով է զբաղված, արձակուրդ է վերցրել, որպեսզի վաճառի Սյունիքը»,- ասաց «Համահայկական ճակատ» շարժման անդամը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031