Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների վերաբերյալ հարցեր

Օգոստոս 06,2025 17:05

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:

Սերդար Բերդիմուհամեդովը ողջունելով Հանրապետության նախագահին շնորհակալություն է հայտնել Թուրքմենստան այցելելու և «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին» մասնակցության համար:

Իր հերթին նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի նախագահին հրավերի և միջոցառման բարձր մակարդակով կազմակերպման և անցկացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031