Առաջին հայկական ճակատի (ՖԱՖ) հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը գրում է.
«Մարտի 1-ին ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաների շրջանակում ձերբակալվեցին 9 երկրպագուներ` մասայական խուլիգանության հոդվածով։ Քրեական գործի նախաքննությունը ավարտի փուլում է առաջիկայում կհայտարարվի գործը գնում է դատարան, թե կարճվում։ Մեր ունեցած վերջին տվյալներով կա բողոք ստադիոնի կողմից 2-3 տասնյակ սմ խոտը վնասվելու կապակցությամբ։
Նույն իրականությունում երկրի միակ 4-րդ կատեգորիայի մարզադաշտում հաստատվում և անցկացվում է համերգ. ստադիոնի ամբողջ խոտը հնարավոր է նաև դրենաժային, ջրամատակարարման համակարգը ավիրվում։
Կողմնակից լինելով երկրում նմանատիպ մասշտաբային համերգներ անցկացնելուն ուզում եմ հասկանալ ում քմահաճույքն է եղել Հանրապետականում համերգի հաստատումը, ավելի ճիշտ տեղափոխությունը։ Հիշենք` Սնուփ Դոգի համերգը նախատեսված էր Հրազդան մարզադաշտում անցկացնել, մեկնարկել էր նաև տոմսերի վաճառք։ Կարծում եմ ՀՖՖ-ի անողնաշարավորներին չեն էլ հարցրել, հարցնելու դեպքում էլ Վրաստանի հավաքականին կես տրիբունա տոմսեր նվիրողները առանց երկար բարակ վերլուծելու, երկարաժամկետում մեր ֆուտբոլի, երկրի իմիջը առանց հաշվի առնելու` միանգամից հաստատելու էին։
Կարդացեք նաև
Մարդիկ, ովքեր 6 տարի ազգային ստադիոնից խոսալուց /տ..լուց/, սիրուն մակետներ ցուցադրելուց էն կողմ բան չարեցին, ժամերի ընթացքում ավիրեցին Հանրապետականի խոտածածկը, որտեղ 17-18 տարի համերգ չէր եղել։
Համերգի ժամանակ հանդիսատեսը կանգնած չի եղել խոտածածկի վրա, այլ եղել է խոտածածկին հատուկ փռված երեսների վրա.. նմանատիպ համերգները հենց այդպես են անցկացվում։ Բայց այդպես են անցկացվում ժամանակակից, գերժամանակակից համալիրներում, մարզադաշտերում, ոչ դարն ապրած, ոչ արդիականացված, առանց համապատասխան հնարավորությունների մարզադաշտում։
Հարցերս` որտեղ է անցկացվելու Եվրոլիգայի փլեյ-օֆը / շատ մեծ հավանականությամբ Ջիբրալթարի արգելքը հաղթահարելու ենք/ էլի Աբովյանի 4000 անոց ստադիոնում ՞։ ՈՒԵՖԱ-ի ռեգլամենտով մենակ Հանրապետականը կարա ընդունի։
Մեկ ամսից պակաս Հայաստան է ժամանելու ֆուտբոլի գերաստղ Ռոնալդուն /ով իր պոպուլյարությամբ վստահ չի զիջում Ջեյ Լոին)/ և այլ ֆուտբոլային աստղեր։ Այդ խաղը որպես իրադարձություն տեղական և տուրիստական հետաքրքրության առումով չի կարող ավելի պակաս լինել… լուսանկարներից դատելով խաղը անցնելու է կարտոֆիլի դաշտերում:
Ստեղ երկրի իմիջի հետ կապված հարցեր չկա՞ն:
Մնացած հարցերը հաջորդիվ»: