Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալ

Օգոստոս 06,2025 23:20

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հակոբյանի պաշտպան Գրիգոր Մղդեսյանը։

Հիշեցնենք, որ քաղաքագետ, հասարակական գործիչ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է հուլիսի 18-ին՝ հարցազրույցում հնչեցրած գնահատականների համար։ Նախաքննական մարմինը քաղաքական գործչի հայտարարությունները որակել է որպես իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ռուբեն Հակոբյանը կալանավորվել է հուլիսի 19-ին։

Պաշտպան Գրիգոր Մղդեսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը  մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանին։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031