Լրահոս
Օրվա լրահոսը

«Պախկվեք, ձեր գլուխները կթռցնեն ձեր լակոտների աչքի առաջ». Քոչարյանի համակիրը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում

Օգոստոս 06,2025 23:05

«Թուրքական կառավարության հաջորդ քայլը Ալիեւի կոշիկները լիզելով կառավարության շենքի վրա իրենց հարազատ ազերիների դրոշը կախելն է: Բայց որ ծակն էլ մտնեք, պախկվեք, հայ ազգում կգտնվեն թասիբով Թեհլերյանները ու ձեր գլուխները թռցնելու են ձեր լակոտների աչքի առաջ: Հլը վայելեք Ալիեւից տրված կռճոնները»,- այս գրառումը մեկ շաբաթ առաջ Սիվիլնեթի՝ «Եթե ՀԷՑ-ը պետականացվի, միանշանակ դա հատուցելի է լինելու» հրապարակման տակ թողել էր Ռոբերտ Քոչարյանի համակիր Լուսինե Ջամալյանը:

Վերջինիս այս մեկնաբանությունը Aravot.am-ի տեղեկություններով՝ հայտնվել է իրավապահների ուշադրության ներքո որպես բռնության կոչ ու սպառնալիք եւ ուսումնասիրվում է քրեական վարույթ նախաձեռնելու համար:

«Հաստատ հակաիշխանական ինչ-որ բան եմ գրել, որ ուզում են քրեական գործ հարուցել: Սա քաղաքացիներին լռեցնելու ձեւ է, որը իրենց մոտ չի ստացվի: Ամբողջ քաղաքացիներին տանելու են փակե՞ն, ո՞ւր են հասնելու այսպես, ի՞նչ են ուզում: Ինքը թաղելով, մեյդը փռելով քարոզարշավ արեց, իրավապահները չարձագանքեցին: Ի՞նչ եմ գրել, կարող է  գրած լինեմ թուրքի ստրուկներ եք, թուրքի դրածոներ եք, քեմալականներ եք, նման բաներ կարող է  գրած լինեմ: Ես Ռոբերտ Քոչարյանի համակիր եմ ավելի քան 20 տարի, այս երկիրը երկիր է դառել միայն երկրորդ նախագահի շնորհիվ, հաղթանակներ ենք տեսել, առանց պատերազմի ենք ապրել, երկիր է զարգացել, մարդիկ լույս ու գազ են տեսել, արտաքին պարտք է նվազել…

Չեմ բացառում, որ համակիր լինելս էլ կապ ունի, որ քրեական վարույթ են ուզում նախաձեռնել, որովհետեւ ինքը այդ մարդու շողքից էլ, նկարից էլ է վախենում եւ ոչ միայն իր, այլեւ ազգային ցանկացած գործչի  շողքից էլ վախենում է: Թուրքի դրածոներից ամեն ինչ սպասելի է, եթե իմ հետեւից կարող են ընկնել մի մեկնաբանության համար, ես պատկերացնում եմ՝ այն առաջնորդներին ինչ են անում: Այսինքն՝ «ժողովրդավարության բաստիոնում» քաղաքացին իրավունք չունի՞ իր կարծիքը հայտնել: Կրթվելը նորաձեւ է շրջանակներում մարդկանց նեղելով, բռնությամբ, գործից ազատելու պահանջով, ամեն տեսակի ռեպրեսիաներով տանում են շենքերը լցնում են, ցուցադրում են, իսկ քաղաքացին իրավունք չունի՞ իր կարծիքը հայտնել: Իմ ձեռքին ի՞նչ կա, գրանատով գնացել եմ, սպանե՞լ եմ, ի՞նչ եմ արել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031