Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան գրառումը
«Վաշինգտոնում վաղը տեղի է ունենալու կարևորագույն պատմական իրադարձություն։ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրելու են խաղաղության պայմանագիր։
Ալիևն ու Փաշինյանը երկար ժամանակ բանակցում էին, սակայն Ամերիկայի նախագահի միջամտությունն արագացրեց գործընթացը։
Այսօրը կմնա համաշխարհային պատմության մեջ կմնա որպես Կովկասը Ռուսաստանի ճիրաններից ազատելու օր։
Կարդացեք նաև
Ռուսաստանն արդեն պաշտոնապես կորցնում է Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսի նկատմամբ գերիշխանությունը, և մինչ օրս պահպանում է Վրաստանի նկատմամբ վերահսկողությունը խամաճիկ ռեժիմի միջոցով, բայց այդ վերահսկողությունը, անկասկած, երկար չի տևի։