Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Օգոստոս 07,2025 13:21

Ֆասթ բանկը թողարկել է և օգոստոսի 4-ից մինչև նոյեմբերի 7-ը տեղաբաշխում է դրամային և դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, համապատասխանաբար՝ 10.75% և 6.25% տարեկան եկամտաբերությամբ:

Բանկը տեղաբաշխում է 10 մլրդ ՀՀ դրամ և 2 մլն ԱՄՆ դոլար թողարկման ընդհանուր ծավալով 100,000 ՀՀ դրամ ու 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմսեր։ Նոր պարտատոմսերը թողարկվել են 2 տարի մարման ժամկետով և արժեկտրոնի կիսամյակային վճարման պարբերականությամբ։

Պարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ Ֆասթ բանկի 37 մասնաճյուղերից մեկը՝ ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ։

Ծրագրային ազդագրի, ազդագրի լրացման և թողարկման պայմանների էլեկտրոնային տարբերակը ներբեռնելու համար հարկավոր է անցնել հետևյալ հղումով, իսկ թղթային տարբերակները՝ ստանալ Ֆասթ բանկի գլխամասային գրասենյակից կամ Բանկի նախընտրելի 24/7 աշխատանքային գրաֆիկով մասնաճյուղից։

Այս ժամկետայնության պարտատոմսերն ազատված են եկամտահարկից։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը:

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031