«Մարդիկ ուզում են Լոռին վերափոխել, բայց չեն կարողանում մի գործարան կառուցել»․ այսօր առավոտյան նման գրառում էր կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Նա պատասխանել էր «Տաշիր» ընկերության սեփականատեր, կալանքի տակ գտնվող Կարեն Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին, ով օրերս հայտարարել էր Վանաձորում արդյունաբերական գործարան կառուցելու մասին։
Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում, լրագրողները Գեւորգ Պապոյանից հետաքրքրվեցին՝ ո՞ր գործարանի մասին է խոսքը։
«Խոսքը վերաբերում է Հրազդանում մետաղաձուլական գործարանին, որի կառուցման համար կառավարությունը շատ մեծ ջանքեր է գործադրել։ Մենք նրանց աջակցել ենք տարբեր գործիքակազմերով, այդ թվում նաեւ՝ 2024 թվականին հենց իմ նախաձեռնությամբ, ազատ տնտեսական գոտում է այդ գործարանն ընդգրկվել, որ այդ ներդրումը վերջապես տեղի ունենա, որովհետեւ GTB-ն ներդրումներ արեց այնտեղ, հարյուրավոր մարդիկ են աշխատում, Քարակերտի մետաղձուլարանը կառուցվեց, այնտեղ հարյուրավոր մարդիկ աշխատում են, «Միկմետալ»-ը արեց ներդրումներ, այնտեղ էլ հարյուրավոր մարդիկ են աշխատում։ Միայն այդ գործարանն է, որ չենք կարողանում վերջին հասցնել։ Ճիշտն անսած, էլի պատրաստ ենք աջակցել՝ ինչով կկարողանանք»,-ասաց Գեւորգ Պապոյանը։
Կարդացեք նաև
Նա հայտարարեց, որ գործարանի կառուցման հարցերով բազմիցս հանդիպել է Նարեկ Կարապետյանի հետ, վերջին անգամ՝ մեկ ամիս առաջ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































