Լրահոս
Օրվա լրահոսը

Yandex Armenia-ի «Օգնենք միասին» նախագիծը մեկ տարեկան է. 250 հազար ուղևորություն և առաքում՝ նվիրատվություններով

Օգոստոս 07,2025 15:52

Մեկ տարի առաջ Yandex Armenia-ն գործարկեց «Օգնենք միասին» նախագիծը՝ նախաձեռնություն, որը միավորեց օգտատերերի և ընկերության ջանքերը՝ ի աջակցություն բարեգործական կազմակերպությունների: Այսօր նախագիծն ամփոփում է առաջին արդյունքները. ավելի քան 10 հազար մարդ միացրել է ավտոմատ նվիրատվությունները ուղևորությունների և առաքման պատվերների ժամանակ: Մեկ տարում Yandex Go-ի օգտատերերը կատարել են ավելի քան 250 հազար պատվեր՝ նվիրատվություններով։ Հիմնադրամները ստացել են 25,4 միլիոն դրամ, որն ուղղվել է առողջական առանձնահատկություններով երեխաների և դժվար իրավիճակում հայտնված ընտանիքների աջակցությանը:

Հավաքված միջոցներն ուղղվում են «ՆԻԿԱ» ենթակառուցվածքային հիմնադրամ, որն ապահովում է թափանցիկ և հավասարաչափ բաշխումը: Բոլոր նվիրատվությունները հավասարապես բաշխվում են 4 կազմակերպությունների միջև՝ «Հայ մայրեր», որն օգնում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ընտանիքներին, «VIVA», որն աշխատում է բժշկական օգնության հասանելիության ուղղությամբ, «Շտապիր դեպի բարին», որն աջակցում է երեխաներին առողջապահության և հոգեբանական բարեկեցության ոլորտներում, և «Սիթի օֆ Սմայլ», որն օգնություն է տրամադրում օնկոլոգիական և արյունաբանական հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին:

Մանկական օնկոլոգիական հիվանդությունների բուժմանն է ուղղվել ընդհանուր միջոցների 25%-ը, 37%-ը՝ կյանքի դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնությանը, 20%-ը՝ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների աջակցությանը, 16%-ը՝ աուտիզմ ունեցող երեխաների ծրագրերին: Եվս 2%-ն ուղղվել է հիմնադրամների ենթակառուցվածքների զարգացմանը։

«Արդեն մեկ տարի է՝ մասնակցում  ենք «Օգնենք միասին» նախագծին, և ակնհայտ է, թե որքան կարևոր է այս աջակցությունն այն ընտանիքների համար, որոնք մանկական  ուղեղային կաթվածով երեխաներ են մեծացնում։ Yandex Go-ի օգտատերերի նվիրատվությունների շնորհիվ կարողացանք սենսորային սենյակ բացել մեր «Երազի տուն 2» մանկական վերականգնողական կենտրոնում՝ վայր, որտեղ երեխաները վերականգնողական թերապիա են անցնում։

Նախագծի պարզ, բայց մտածված մեխանիզմը վերածվում է իրական օգնության: Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուրին, ով մասնակցում է. միասին մենք այս երեխաների և նրանց ընտանիքների կյանքը փոխում ենք դեպի լավը», – նշում է «Հայ մայրեր» ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը։

Նախագիծը շարունակում է աշխատանքը, և Հայաստանում Yandex Go-ի յուրաքանչյուր օգտատեր կարող է միանալ: Բավական է հավելվածում մեկ անգամ միացնել նվիրատվությունները, և ուղևորություններից ու առաքումներից մի փոքր գումար ավտոմատ կերպով կուղղվի բարի գործի։ Առաջին տարում նախագիծը ցույց տվեց, որ նույնիսկ փոքր ներդրումը կարող է մեծ օգնության մասնիկ դառնալ:

«Համակարգային բարեգործությունը պարզապես միանվագ օգնություն չէ, այն ճանապարհ է դեպի կայուն փոփոխություններ։ Հայաստանում փոխօգնության մշակույթ ձևավորելու համար կարևոր է զարգացնել հասարակական կազմակերպությունները, միավորել ջանքերը և ներդրումներ կատարել երկարաժամկետ լուծումների մեջ։ Մեր առաքելությունն է ոչ միայն արձագանքել խնդիրներին, այլև գործընկերների հետ միասին փոխել հասարակությունը։ Մեծ ուրախություն է տեսնել այդ փոփոխությունները, իսկ դրանց իրագործմանը նպաստելը՝ նաև մեծ պատասխանատվություն»։ Ագնեսա Սարգսյան, «ՆԻԿԱ» ենթակառուցվածքային զարգացման բարեգործական հիմնադրամի տնօրեն

Նախագծի տարեդարձի առթիվ Yandex-ը կարճ տեսանյութերի շարք է թողարկել նրանց մասին, ովքեր օգնում և աջակցություն են ստանում: Դրանք կարելի է դիտել նախագծի կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031