Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը չի վաճառել «Վիվա Արմենիա»-ում իր բաժնեմասը․ պարզաբանում

Օգոստոս 07,2025 16:24

Մամուլում շրջանառվող՝ ՀՀ կառավարության կողմից «Վիվա Արմենիա» ընկերությունում իր բաժնեմասը 50 մլն դոլարով վաճառելու վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ պարզաբանում ենք, որ Կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի նիստում ոչ թե հավանություն է տրվել «Վիվա Արմենիա» ընկերությունում Կառավարության բաժնեմասը վաճառելու գործարքի, այլ Կառավարության որոշմամբ թույլատրվել է Կառավարության անունից «Վիվա Արմենիա» ընկերության մյուս բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր:

Օպցիոն պայմանագրով Կառավարությունը ստանում է իրավունք (սակայն ոչ պարտավո­րություն) մինչև 2028 թվականի մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում ցանկացած պահի պահանջելու, որպեսզի մյուս բաժնետերը Կառավարությունից գնի վերջինիս պատկանող 110 000 հասարակ բաժնետոմսերը 50 մլն ԱՄՆ դոլարով (որոշման հավելվածով նախատեսված պայմանների բավարարված լինելու դեպքում):

Այլ խոսքով՝ որոշումը Կառավարությանը իրավունք վերապահելու մասին է, որից օգտվելու կամ չօգտվելու հարցը որոշվելու է հենց Կառավարության կողմից՝ ըստ նպատակահարմարության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031