Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպման վերաբերյալ, այս մասին հայտարարել է ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպում անցկացնելու մասին», «Ինտերֆաքսի» հետ զրույցում նշել է Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ այժմ կողմերը ձեռնամուխ են եղել բանակցությունների նախապատրաստական աշխատանքներին։ «Համաձայնեցվել է նաև հանդիպման անցկացման վայրը, այդ մասին կհայտարարվի որոշ ժամանակ անց», – հավելել է Ուշակովը։
Նկատենք, որ երեկ, օգոստոսի 6-ին Մոսկվայում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպումից հետո, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հնարավոր է շուտով հանդիպի Պուտինի հետ։