Լրահոս
Օրվա լրահոսը

Ախթալայի Սբ. Մարիամ Աստվածածինը՝ ի շնորհիվ Տեր Հեթումի եւ եկեղեցու նվիրյալ զավակների վերականգնել է իր յուրահատուկ եւ արժեքավոր նշանակությունը. Էդուարդ Շարմազանով

Օգոստոս 07,2025 19:40

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ախթալայի Սբ. Մարիամ Աստվածածին։ Կառուցվել է 1188թ. Տաշիր-Ձորագետի թագավոր Կյուրիկե Բագրատունիի դուստր՝ Մարիամի կողմից։

Խաչքարը, որի վրա արձանագրված է եկեղեցու հիմնադիրն ու տարեթիվը մի քանի տարի առաջ Տեր Հեթումի ջանքերով տեղադրվեց վանական համալիրի տարածքում։

Միջնադարում վանքը հայտնի էր որպես Պղնձահանքի վանք։ Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ Հայոց իշխան, թուրքական տարրերից Անիի ազատագրողներից Իվանե  Զաքարյանը մահացավ 1241 թ և նրա դին ամփոփվեց Պղնձահանքում:

Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը նկարազարդված են հոյակապ, հրաշալի պահպանված որմնանկարներով։ Որմնանկարները կատարվել են XIII դարում:

Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է։

Երկշերտ բարձրարվեստ որմնանկարները պատկերում են Հին և Նոր կտակարանների առանձին դրվագներ, սրբերի պատկերներ, այդ թվում՝ և Գրիգոր Լուսավորչի պատկերը։ Խորանի գմբեթարդին Մարիամ Աստվածածինն է՝ գահին նստած, մանուկ Հիսուսը գրկին. (պահպանվել է որմնանկարի միայն մի մասը), նրանից ներքև հաղորդության՝ խորհրդավոր ընթրիքի տեսարանն է։

Այս եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ եւ հույն ժողովուրդների զավակների համար ուխտագնացության վայր։

Այսօր Սբ. Մարիամ Աստվածածինը՝ ի շնորհիվ Տեր Հեթումի եւ եկեղեցու նվիրյալ զավակների վերականգնել է իր յուրահատուկ եւ արժեքավոր նշանակությունը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031