Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունիքի միջանցքի հարցը` ԵԱՏՄ անդամակցության իրական սպառնալիք է». Հայկ Ֆարմանյան

Օգոստոս 07,2025 23:15

Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը գրում է.

«Նախքան քաղաքական անուններ ընտրելն ու գեղեցիկ փաթեթավորումը` շատ կարևոր է հասկանալ բովանդակային հետևանքները։ Թեև որոշ շրջանակներ խոսում են այսպես կոչված «խաղաղության խաչմերուկի» կամ այլ ձևակերպումներով նախագծի մասին, իրականում` եթե Ալիևի ցանկություններն իրականություն դառնան առ այն, որ Ադրբեջանից ապրանքները պետք է Սյունիքով տեղափոխվեն առանց որևէ հսկողության, այսինքն տվյալ պարագայում  երրորդ երկրի ապրանքները տեղափոխվեն Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա կամ այլ երկրներ առանց մաքսային հսկողության և ձևակերպման, ապա դա կդիտվի որպես ԵԱՏՄ մաքսային տարածքի կանոնների կոպիտ խախտում։

🔴ԵԱՏՄ հիմնական սկզբունքներից է `

  1. երրորդ երկրների ապրանքների նկատմամբ միասնական մուտքի սահման և

2.ԵԱՏՄ տարածքով դրանց տեղափոխման հստակ կարգ` միասնական մաքսային հսկողության ներքո։

Եթե Հայաստանը թույլատրում է միջանցքային ուղի, որտեղ մաքսազերծում չի իրականացվում, ուրեմն այդ տարածքը փաստացի հանվում է ԵԱՏՄ մաքսային տարածքից։ Սա ոչ միայն խաթարում է ԵԱՏՄ-ի  միասնական տնտեսական տարածքի տրամաբանությունը, այլև`

🔴ԵԱՏՄ անդամ պետությունը (Հայաստանը) ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ բացում է սահմանի մի հատված, որով երրորդ երկրի ապրանքները կարող են ազատորեն անցնել` առանց որևէ մաքսային ընթացակարգի։

Այդ դեպքում`

✔️ԵԱՏՄ բյուջեն տուժում է (քանի որ մաքսային մուտքերը ընդհանուր են) և չի բացառվում, որ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների կողմից հարց բարձրացվի` Հայաստանին ամբողջությամբ կամ մասնակի զրկել իր մասնաբաժնից

✔️Միության մյուս անդամները բախվում են տնտեսական խեղումի

✔️Եվ ամենակարևորը`

Հայաստանը հայտնվում է մենակ` ԵԱՏՄ օրենսդրական տարածքից դուրս գործող ռեժիմ ստեղծած կողմի դերում։

Այս իրավիճակն անխուսափելիորեն բերելու է կոշտ հակազդեցության, և հետևանքը կարող է լինել Հայաստանի դուրս մղումը ԵԱՏՄ-ից կամ համախմբված ճնշում այդ ուղղությամբ։

⚠️Հետևաբար` անկախ այն բանից, թե Սյունիքի միջանցքը ի՞նչ անուն կկրի` «խաղաղության», «տարանցիկ» կամ «միջազգայնացված գոտի», դրա միջանցքային տրամաբանությունը հակասում է ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներին և հղի է Հայաստանի համար լուրջ աշխարհաքաղաքական, տնտեսական և իրավական հետևանքներով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031