«Ազատություն». Ամերիկյան Axios-ը, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին, հաղորդում է, թե Թրամփի վարչակազմի հետ բանակցություններում Հայաստանը հրաժարվել է միջանցքի հարցում իր տևական դիմադրությունից։
«Հայաստանը համաձայնել է թույլ տալ, որ իր տարածքով անցնող 43.5 կմ միջանցքը զարգացվի ԱՄՆ-ի կողմից և կոչվի «Թրամփի ճանապարհ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար», գրում է ամերիկյան պարբերականը, հավելելով- «ամերիկացիներն այս նոր առևտրային ուղուց տարեկան միլիարդավոր դոլարներ կշահեն։ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կորցնում են իրենց ազդեցությունը տարածաշրջանում, որը իրենց սեփականն էին համարում»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































