Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաձայնագիրը չի նախատեսում, որ ԱՄՆ-ն կվճարի տարանցիկ միջանցքի կառուցման համար, այլ մասնավոր կորպորացիաները կզարգացնեն այն». Guardian

Օգոստոս 08,2025 13:32

Անդրադառնալով ԱՄՆ-ում կնքվելիք Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին՝ բրիտանական Guardian-ը նշում է. «ԱՄՆ առաջնորդը, որը համոզմունք է հայտնել, թե տարբեր միջազգային հակամարտություններում իր միջնորդական ջանքերն արժանի են Նոբելյան խաղաղության մրցանակի, նշել է, որ Վաշինգտոնը երկու երկրների հետ՝ համատեղ տնտեսական հնարավորություններ հետապնդելու համար կստորագրի երկկողմ համաձայնագրեր, որոնք կարող են բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը»։

Guardian-ը մանրամասնել է. «Կանխատեսվում է, որ տարանցիկ միջանցքն, ի վերջո, կներառի երկաթուղային գծեր, նավթի և գազի փոխանցման խողովակաշարեր, ինչպես նաև օպտիկամանրաթելային գծեր, որոնք հնարավորություն կտան ապահովել ապրանքների և, ի վերջո, մարդկանց տեղաշարժը»:

Թերթը հավելում է, թե համաձայնագիրը չի նախատեսում, որ ԱՄՆ-ն կվճարի տարանցիկ միջանցքի կառուցման համար, այլ մասնավոր կորպորացիաները կզարգացնեն այն:

Ըստ բրիտանական պարբերականի՝ հեռանկարային համաձայնագիրը կարող է վերջ դնել տասնամյակներ տևած հակամարտությանը և հիմք ստեղծել Հարավային Կովկասում 1990-ականների սկզբից փակված հիմնական տրանսպորտային միջանցքների վերաբացման համար։

Հիշեցնենք՝ ԱՄՆ պաշտոնյաները Kyiv Post-ին հայտնել են, թե Թրամփի ուղին՝ TRIPP-ը ռազմական կամ պաշտպանական ծրագիր չէ։ ԱՄՆ-ն «մշտական անվտանգության երաշխիք» չի տրամադրի և չի տեղակայի զորքեր։ Ամերիկյան մասնակցությունը կլինի բացառապես առևտրային, իսկ ճանապարհի անվտանգ աշխատանքն ապահովելու համար պայմանագրեր կկնքվեն առաջատար օպերատորների հետ:

Kyiv Post-ը նաև նշել էր, թե «օգոստոսի 8-ին Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Թրամփի ներկայությամբ կստորագրեն հետևյալ փաստաթղթերը.

Համատեղ հռչակագիր․ սա կհաստատի «խաղաղության կոնկրետ ուղին» և հարաբերությունների լիարժեք նորմալացման տեսլականը։

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրում․ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կսկսեն նախաստորագրել երկկողմ համաձայնագիրը, որի շուրջ ամիսներ շարունակ բանակցություններ են ընթացել։

Համատեղ նամակ՝ Մինսկի խմբից դուրս գալու մասին․ երկու պետությունները պաշտոնապես դուրս կգան ԵԱՀԿ Մինսկի խմբից, որն արդեն համարվում է անարդյունավետ հարթակ։

Նոր երկկողմ փոխըմբռնման հուշագրեր (MOU)․ ԱՄՆ-ն առանձին հուշագրեր կստորագրի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ վերսկսելով երկկողմ հարաբերությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031