«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Անշուշտ կարևորելով այսօր ԱՄՆ-ում սպասվելիք հանդիպումների շարքը և նախատեսվող փաստաթղթերի ստորագրումը, պետք է արձանագրել, որ ցանկացած պայմանավորվածություն կամ ստորագրված որևէ փաստաթուղթ կլինի թերի, եթե դրանցում չկան հստակ երաշխիքներ հետևյալ հարցերի վերաբերյալ.
- Հաղորդակցությունների ապաշրջափակում միմիայն փոխադարձության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:
- Հայաստանի Հանրապետության 2021 թվականից ի վեր խախտված տարածքային ամբողջականության վերականգնում
- Արցախցիների հիմնարար իրավունքների վերականգնում
- Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և անօրինական պահվող անձանց անհապաղ վերադարձ:
Այլապես ներկայիս միջազգային ագրեսիվ գործընթացների հարթակում Հայաստանը կնմանվի թիավարությունը կորցրած նավի»:
Կարդացեք նաև