Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ որ այստեղ տեղի ունեցավ, կհանգեցնի խաղաղության, տեւական խաղաղության, հավերժ խաղաղության Կովկասում»․ Իլհամ Ալիեւ

Օգոստոս 09,2025 01:10

«Եթե մեզնից որեւէ մեկը՝ վարչապետ Փաշինյանը կամ ես, մտքներումս ունենայինք, որ հետքայլ պետք է անենք, չէինք գա այստեղ։ Կարող եք ամբողջովին հավատացած լինել, ինչպես նաեւ ադրբեջանական հասարակությունը, որ այն ինչ որ այստեղ տեղի ունեցավ, կհանգեցնի խաղաղության, տեւական խաղաղության, հավերժ խաղաղության Կովկասում»,- Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարեց Իլհամ Ալիեւը։

Նա հավելեց՝ այն փաստը, որ փաստաթուղթը  նախաստորագրվում է աշխարհի թիվ մեկ մայրաքաղաքում, թիվ մեկ գրասենյակում, ԱՄՆ մեծն նախագահի ներկայությամբ, կասկած չպետք է թողնի, որ կողմերից որեւէ մեկը հետքայլ կկատարի։

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահը հրաշալի հայտարարություն արեց, ինքը ամբողջովին համաձայն է դրա հետ եւ հավելելու ոչինչ չունի։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031