Սպիտակ տանը տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը երկու երկրների առաջնորդները ստորագրել են Փոխըմբռնման հուշագրեր:
Մասնավորապես, ստորագրվել են.
Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին,
Կարդացեք նաև
Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին,
Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին:
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ