Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հասավ նրան, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր ագրեսիա կիրառելու արդյունքում առաջացած ու 34 տարի գոյություն ունեցող ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն․ Էդուարդ Աբրահամյան

Օգոստոս 09,2025 13:09

Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս պահի դրությամբ, վերջին հաշվով կարծես թե ունենք հետևյալը.

Ա) Ադրբեջանը չի պարտավորվել դուրս գալ այն տարածքներից, որոնք Հայաստանի Հանրապետությունը համարում է իրենը` ըստ ՆՓ 29,743 քկմ լենինյան սահմանների։

Բ) Ադրբեջանը չի պարտավորվել վերադարձնել հայ ռազմագերիներին։

Գ) Ադրբեջանը չի պարտավորվել փոխադարձ կարգով բացել կոմունիկացիաներ և ճանապարհ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը օրինակ Երասխ-Նախիջևան հատվածով։ Ըստ էության պահպանելով բլոկադայի ռեժիմն ու տրամաբանությունը։

Դ) Ադրբեջանը չստորագրեց վերջնական խաղաղության պայնանգիր ՀՀ հետ և պաշտոնապես չհրաժարվեց առկա և հետագա պահանջներից, դրա փոխարեն եռակողմ տեքստի մեջ մտցնելով «ռևանշի» անթուլատրելիության Հայաստանի պարտավորվածությունը` արդեն իսկ ԱՄՆ նախագահի ստորագրմամբ։

Ե) Ադրբեջանը հասավ նրան, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր ագրեսիա կիրառելու արդյունքում առաջացած ու 34 տարի գոյություն ունեցող ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն։

Զ) Ադրբեջանը, իր ստորագրությունը դնելով Հայաստան-ԱՄՆ TRIPP-ի կոնսորցիումի ստեղծման փաստաթղթի տակ, որով Հայաստանը պարտավորվեց «անխափան ճանապարհ» տրամադրել Ադրբեջանին` դարձավ դրա լեգիտիմ փայատեր։ Այլ կերպ ասած` ձեռք բերեց իրավունք ՀՀ տարածքի ներսում միջանցքային տրամաբանությամբ ճանապարհի ռեգուլացիայի ձևավորման վերաբերյալ, էլ ավելի նեղացնելով Հայաստանի արտաքին քաղաքական մանևրականությունը։

Է) Ադրբեջանը նոր ավելի բովանդակալից ու բազմաշերտ Ադրբեջան-ԱՄՆ նոր բնույթի ռազմավարական գործընկերության հիմք դրեց։

Ը) Սկիզբ դրեց ԵԱՀԿ Մինսկի Խմբի լուծարմանը` լեգիտիմացնելով այս նպատակը Հայաստանի ստորագրմամբ ու պարտավորվածությամբ։

Այլ հարց է, թե այս ամենը իրական գետնի-հողի վրա ինչպե՞ս կարող է աշխատել։ Կարո՞ղ է արդյոք, թե սա հինք է դառնալու էլ ավելի մեծ խնդիրների։

Բացի այդ, պարզ չի, թե ինչ կարող է լինել օրինակ Թրամփի էլ նախագահ չլինելուց հետո։

Ի վերջո, այս վաշինգտոնյան եռակողմ հանդիպման հետևանքով միջազգային հարաբերությունների պատմության մեջ ու արտաքին քաղաքականության որպես մաստեր-կլասի հետազոտական քեյս մտնելու է մեկ մարդու` Իլհամ Գեյդառիչ Ալիևի կերպարն ու իր գլխավորած պետության գործորդական հմտությունների ուսումնասիրությունը։

Իրականում` հենց նրա և ոչ մնացած երկուսի աստղային ժամն է, եթե օգոստոսյան այս հանդիպումը դատենք-գնահատենք աշխարհաքաղաքական միջնաժամկետ ու երկարաժամկետ հետևանքների պրիզմայով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031