Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA) գագաթնաժողովից դեռ մեկ օր առաջ էր կասկած հայտնել համաձայնագրի վերաբերյալ։
ANCA-ն պնդել է, որ այդ գործարքը կվտանգի Հայաստանի ազգային անվտանգությունը և կպարգևատրի Ադրբեջանի ցեղասպան գործողությունները։
Նույն Դոնալդ Թրամփը, որը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի 2020 թվականի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, այժմ պարգևատրում է հենց այս ագրեսիան՝ ավելի վտանգելով Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը և այդ ընթացքում աջակցելով Ադրբեջանի կողմից ավելի քան 150,000 բնիկ հայ քրիստոնյաների նկատմամբ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանության նորմալացմանն ու օրինականացմանը։
Իրական խաղաղությունը չի կարող կառուցվել ժողովրդի հարկադրական տեղահանման, պատանդների լքման կամ ինքնիշխանության հետքայլի վրա։
Կարդացեք նաև
Չեք կարող խաղաղություն հռչակել՝ անտեսելով 150,000 հայերի էթնիկ զտումը և նրանց ժողովրդավարորեն ընտրված առաջնորդների ապօրինի կալանավորումը։
Դա խաղաղություն չէ, դա անպատժելիություն է՝ նոր ագրեսիայի հրավեր։
Արամ ՀԱՄԲԱՐՅԱՆ
Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն