Լրահոս
Օրվա լրահոսը

Տվյալ պահին դժվար կլիներ պատկերացնել մեզ համար ավելի բարենպաստ լուծում, քան այն, ինչ ձեռք բերվեց արևմտյան գործընկերների մասնակցության շնորհիվ․ «Նոր Ուժ»

Օգոստոս 09,2025 14:39

«Նոր Ուժ» կուսակցության հայտարարությունը Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ

Վերջին առնվազն վեց տարիներին գործող իշխանությունների վարած հեղհեղուկ արտաքին քաղաքականությունը բազում աղետներ է բերել մեր ժողովրդին՝ տրամագծորեն փոխելով Հայաստանի դիրքը տարածաշրջանում։ Ավելորդ է ասել, որ 2020-ի օգոստոսին Հայաստանը հակամարտությունը կառավարելու և երկարաժամկետ, արժանապատիվ ու ապահով լուծման տանելու անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ ուներ, քան 2025-ի օգոստոսին։

Այսքանով հանդերձ, նախորդ գիշեր Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-ի, Հայաստանի, և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները պետք է գնահատել իրատեսական դիրքերից՝ առանց ավելորդ վախճանաբանության ու առանց ավելորդ ոգեւորության։

Կարեւոր է գիտակցել, որ տվյալ պահին դժվար կլիներ պատկերացնել մեզ համար ավելի բարենպաստ լուծում, քան այն, ինչ ձեռք բերվեց արևմտյան գործընկերների մասնակցության շնորհիվ։ Առնվազն միջնաժամկետ հեռանկարում այն մեզ նոր պատերազմից խուսափելու և տնտեսական զարգացման հնարավորություն է տալիս։ Շեշտենք՝ հնարավորություն, բայց ոչ երաշխիք։ Նախաստորագրված համաձայնագիրն Ադրբեջանի հետ, ինչպես նաև՝ ԱՄՆ հետ ստորագրված փաստաթղթերը դրական արդյունք կարող են ապահովել բացառապես այն դեպքում, երբ պետությունը հաշվարկված ու հետևողական քաղաքականություն վարի՝ դուրս գալով անցած տարիների վայրիվերումների շրջապտույտից։ Անհրաժեշտ է հարթ և կանխատեսելի հարաբերություններ պահել տարածաշրջանային բոլոր գործընկերների հետ, իսկ ներքին քաղաքականության մեջ՝ վերադառնալ դեմոկրատական զարգացման ուղի՝ բացառելով քաղաքական հետապնդումներն ու ազատ խոսքի դեմ ոտնձգությունները։

«Նոր Ուժ» ռեֆորմիստների կուսակցությունը Հայաստանի քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցությամբ իր ավանդը կներդնի՝ հանուն Հայաստանի պետականության ամրապնդման, դեմոկրատական զարգացման և ժողովրդի բարեկեցության։

«ՆՈՐ ՈՒԺ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Նիկոլի կողմից ընդդիմություն խաղացող բոլոր պրոյեկտները հիմա հանում են ընդդիմադիրի իրենց դիմակները և դառնում նիկոլի սազանդարները։
    Հայկո, էս էլ տրանսպորտի բոյկոտի պայքարը չի, որ պայքարի իմիտացիա ստեղծես, բայց հետո տեխնիչնի մարեցնես։ Սա քաղաքականություն է, որը կոմեդիայի ժանրի դերասանի խելքի բանը չէ։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031