Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ հայազգի բնաբույժը գլխավորում է Կալիֆոռնիայի նատուրոպատիկ ասոցիացիան

Օգոստոս 09,2025 16:30

Կալիֆոռնիայի Նատուրոպատիկ (Բնաբուժական) Ասոցիացիայի պատմության մեջ առաջին անգամ հայազգի մասնագետը ընտրվել է կազմակերպության նախագահ։ Այս բարձր պաշտոնը վստահվել է դոկտոր Մարկ Մարատ Հային (Մարատ Հայրապետյան)։

Մարատ Հայրապետյանը հանդիսանում է Լոս Անջելեսում գործող «Առողջության Պահապան» (“The Guardian of Health”) կլինիկայի հիմնադիր տնօրենը և Գլենդել քաղաքի Մշակույթի և Արվեստի կոմիսարը։ Նա Կալիֆոռնիայի Նատուրոպատիկ Ասոցիացիայի անդամ է 2019 թվականից։ 2022-ին ընտրվել է խորհրդի անդամ, 2023-ին՝ փոխնախագահ, իսկ այս տարի միաձայն ընտրվել է նախագահ՝ չորս տարվա ժամկետով։

Մարատ Հայրապետյանը ունի միաժամանակ չորս դոկտորի աստիճան՝ սննդաբանության, բնաբուժության, արվեստագիտության և երաժշտական կոմպոզիցիայի ոլորտներում։ Նա սերտիֆիկացված է Կալիֆոռնիայի Նատուրոպատիկ Սերտիֆիկացման Խորհրդի (CNCB), Ամերիկյան Նատուրոպատիկ Բժշկական Սերտիֆիկացման Խորհրդի (ANMCB) և Ազգային Նատուրոպատիկ Քննությունների Խորհրդի (NBNE) կողմից։

Նա անդամակցում է մի շարք միջազգային և մասնագիտական կազմակերպությունների, այդ թվում՝ Հաստ աղիքի հիդրոթերապիայի միջազգային ասոցիացիային (I-ACT), Ցողունային բջիջների հետազոտման միջազգային ընկերությանը (ISSCR) և Holistic բժշկության մասնագետների ասոցիացիային (SCAHP)։

Մարատ Հայրապետյանը Ռուսաստանի Բնական Գիտությունների Ակադեմիայի (RANS) ակադեմիկոս է և արժանացել է բազմաթիվ պետական ու մասնագիտական պարգևների՝ ԱՄՆ Կոնգրեսից, Կալիֆոռնիայի օրենսդիր մարմիններից, Լոս Անջելեսի և Գլենդելի քաղաքապետարաններից, ինչպես նաև «Cedars-Sinai» բժշկական ցանցից։

Նա առաջին բնաբույժն է, ով հրավիրվել է ելույթ ունենալու Բեվերլի Հիլզի «Cedars-Sinai» հիվանդանոցում։ Բացի այդ, արժանացել է «Բարձր Ձեռքբերումների Պարգև»-ին (ANMA) և երկու բացառիկ մեդալի՝ Իլյա Մեչնիկովի և Իվան Պավլովի անուններով, որոնք մինչ այդ երբեք չէին շնորհվել բնաբույժի։

Մարատ Հայրապետյանը պարգևատրվել է նաև Հոնդուրասի Հանրապետության հատուկ մրցանակով, Հայաստանի ՊՆ «Հայրենիքի Զինվոր» և ԵԿՄ «Երկրապահ» մեդալներով, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի պլատինե մեդալով։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031