Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկեցինք Հայաստանի՝ ամերիկյան թվային էկոհամակարգի հետ ավելի լայն ինտեգրման հնարավորությունները․ Մայքլ Կրացիոս

Օգոստոս 10,2025 10:34

Սպիտակ տան՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի (OSTP) տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ երեկ ունեցած հանդիպմանը։

«Հրաշալի հանդիպում ունեցա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։
Հայաստանը ձևավորել է բարձր զարգացած տեխնոլոգիական ոլորտ՝ նշանակալի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների արտահանմամբ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք ամերիկյան ԱԲ կարողություններին ավելի մեծ հասանելիության ապահովման և Հայաստանի՝ ամերիկյան թվային էկոհամակարգի հետ ավելի լայն ինտեգրման հնարավորությունները», – նշել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031