Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ատելության խոսքի աճը լուրջ մտահոգություններ են առաջացնում. Կանադացի պատգամավոր

Օգոստոս 10,2025 11:32

Կանադացի պատգամավոր, ԱԳ նախարարի խորհրդարանական քարտուղար Ռոբերտ Օլիֆանտը X-ի իր միկրոբլոկում գրել է. 

«Հայաստանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումը, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ատելության խոսքի աճը լուրջ մտահոգություններ են առաջացնում։

Կանադան գնահատում է Հայաստանի հետ իր գործընկերությունը, որը հիմնված է ժողովրդավարական կառավարման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության անաչառ կիրառման նկատմամբ ընդհանուր հավատքի վրա։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի իշխանությունները կգործեն այնպես, որ պաշտպանեն այս սկզբունքները։ Տարածաշրջանում անկայուն իրավիճակի պայմաններում Հայաստանի ժողովրդավարական առաջընթացն ավելի կարևոր է, քան երբևէ»,-ընդգծել է Ռոբերտ Օլիֆանտը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031