Օգոստոսի 9-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում տեղի ունեցավ իր տեսակի մեջ եզակի Arevod Fest երաժշտական փառատոնը։ Այն անցկացվեց հենց օդանավակայանում, որտեղ մեկ տասնյակից ավելի հայ արտիստներ և տասնյակ հազարավոր մարդիկ լուսաբացից մինչև մայրամուտ վայելեցին տարբեր ժանրերի հայկական երաժշտություն։
Միջոցառման հովանավորն էր «Տաշիր» ընկերությունների խումբը։
Բարերար և գործարար Սամվել Կարապետյանը ուղերձ էր հղել փառատոնի մասնակիցներին՝ նշելով․
«Մենք լավատեսությամբ ենք նայում դեպի ապագան։ Մեծ հույսով շարունակում ենք ուրախանալ կյանքով, զարգացնել մշակույթը, որովհետև ապագան ձեր նման տաղանդավոր երիտասարդների մեջ է: Շատ ապրե՛ք»:
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ