«Իրանն այսօր» – Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը «միջանցքի» առնչությամբ հայտարարել է․
«Այնպես չէ, ինչպես լուրերում ուռճացնում են։ Այս ուղու հետ կապված Իսլամական հանրապետության պահանջները հաշվի են առնվել։ Հարցերից մեկը դա է (ԱՄՆ ներկայությունը)։ Բայց տարածքային ամբողջականության հարցը, դեպի Եվրոպա կամ հյուսիս մեր ճանապարհի չփակվելու հարցերը հաշվի են առնվել։ Միակ մտահոգությունն այն է, որ ամերիկյան ու հայկական ընկերություն են այդ ճանապարհը կառուցելու»։