Լրահոս
Օրվա լրահոսը

Այսինքն՝ դու ճանաչում ես, որ քո հողերի նկատմամբ նրանք իրավունքի հիմքեր ունեն, իսկ դա ուղղակի դավաճանություն է. «Հայաքվե»

Օգոստոս 11,2025 10:11

«Հայաքվե». Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, թե իբր Սյունիքն այսպես կոչված «պատմական Ադրբեջանի» մաս է։ Եթե դու պայմանագրով ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց հստակորեն ամրագրելու Հայաստանի սահմանները, դու ընդունում ես նրա կողմից դրված ցանկացած պահանջի իրավական լեգիտիմությունը։ Այսինքն՝ դու ճանաչում ես, որ քո հողերի նկատմամբ նրանք իրավունքի հիմքեր ունեն, իսկ դա ուղղակի դավաճանություն է։

Եթե Հայաստանի իշխանությունը ստորագրում է մի պայմանագիր, որը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց ամրագրելու 1991 թ. սահմանների հիման վրա Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը, դա նշանակում է Սյունիքի հանդեպ թշնամական պահանջների օրինականացվող հեռանկար։

Ու թեև թվում է՝ վաշինգտոնյան փաստաթուղթը չի ասում, որ Սյունիքը պետք է տրվի, բայց երբ ճանաչում ես Ադրբեջանի ամբողջականությունը առանց նախապայմանների՝ դու այդ պահանջն օրինականացնում ես հենց սկզբնապես։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031