Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ին միջացանք տրամադրելու որոշումը տալիս է իր «պտուղները». Հ. Բագրատյան

Օգոստոս 11,2025 14:22

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ՖԲ գրառումը.

Օգոստոսի 8-ի Վաշինգտոնում ԱՄՆ միջանցք տրամադրելու ՀՀ իշխանությունների որոշումը տալիս է իր «պտուղները»։

Մի քանի խոշոր չինական ընկերություն չեն մասնակցի օրերս ՀՀ կառավարության կողմից մրցույթ հայտարարած Հյուսիս-Հարավ մագիստրալի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությանը։ Այս հատվածում են գտնվում Բարգուշատի և Քաջարանի թունելները (համապատասխանաբար 9.7 և 7.2 կմ երկարությամբ)։ Գորիս-Կապան ճանապարհը թշնամուն հանձնելուց հետո սա միակ հույսն էր, որ կվերականգներ ՀՀ-Իրան տրանսպորտային լիարժեք կապը։ Բազալտի ապարների մեջ թունել ծակել աշխարհում կարող են միայն մի քանի չինական ընկերություն։ Այս ճանապարհի գործարկման պարագայում չինական «One road one belt» մետաքսի ճանապարհը գալու էր Իրան ու ապա ՀՀ միջով գնալու էր վրացական Անակլիա նավահանգիստ ու ապա նավով ծովով, Դանուբ գետով հասներ Եվրոպայի խորքերը։

Չինաստանի համար այս տարբերակն էր ընտրված՝ այս ճանապարհին թուրքական պետություններ չպիտի լինեին։ Հիմա դա վտանգված է. հայտնի չէ, ամերիկացիներն ու թուրքերը թույլ կտա՞ն, որ Իրանից եկող մայրուղին հատի Մեղրու միջանցքը։ Մենք մոտ 20 մլն տոննա տարանցիկ բեռնաշրջանառություն ենք կորցնում։ ՀՀ կառավարության «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը վախենամ դառնա «պատերազմի խաչմերուկ»։ Հուսանք, որ այնուամենայնիվ մի քանի կարող ընկերություններ կմասնակցեն մրցույթին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031