Regionmonitor.com Նորդուզի անցակետում հանդիպել են Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը և Ջոլֆայի գավառապետ Յահյա Դաշթին:
Զրուցակիցները, քննարկելով սահմանային համագործակցության վերջին իրավիճակը, շեշտել են համատեղ համակարգումների ամրապնդման անհրաժեշտությունը՝ սահմանների կառավարման բարելավման և հնարավոր մարտահրավերների կանխարգելման նպատակով։
Անդրադարձ է կատարվել նաև բեռնատարների երթևեկության դյուրացման, բեռնափոխադրման հոսքի բարելավման, առևտրային խոչընդոտների նվազեցման և տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման, ինչպես նաև մշակութային և զբոսաշրջային համագործակցության զարգացման հարցերին:
Որոշվել է պարբերաբար նման հանդիպումներ անցկացնել՝ տարածաշրջանային կապերի ամրապնդման և Իրանի ու Հայաստանի միջև սահմանային խնդիրների լուծման նպատակով: