Լրահոս
Օրվա լրահոսը

Թյուրքական պետությունների կազմակերպությունը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը

Օգոստոս 11,2025 14:44

Ermenihaber. Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ-TDT) գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմյուրալիևը հայտարարել է, որ ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը:

Կազմակերպությունը երկու երկրների կողմից իրականացված քայլը պատմական է որակել:

Նշվում է, որ այդ համաձայնագիրը կարևոր հանգրվան է Հարավային Կովկասում մնայուն խաղաղության, կայունության և բարօրության հասնելու գործում։

Հայտարարության մեջ նաև շեշտվել է, որ կազմակերպությունն էապես աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրի տեքստի նախաստորագրմանը, ինչպես նաև երկու երկրների արտգործնախարարների կողմից ԵԱՀԿ Մինսկի գործընթացին առնչվող կառույցները փակելու վերաբերյալ համատեղ կոչի ստորագրմանը։

Կազմակերպությունը համոզմունք է հայտնել, որ այս պատմական զարգացումը տարածաշրջանին կբերի երկարատև խաղաղություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031