Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադան շարունակում է պնդել արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման և գերիների ազատ արձակման անհրաժեշտությունը

Օգոստոս 11,2025 15:08

Հայ դատի Կանադայի հանձնախումբը տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ին Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը, հայ-ադրբեջանական՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, ի թիվս այլնի նկատել է․ «Դիվանագիտական բանակցությունների միջոցով ձեռք բերված այսպիսի համաձայնությունները հստակ ուղի են բացում Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համար, որը կօգնի լուծել մնացած խնդիրները, այդ թվում՝ բոլոր հայ ռազմագերիների և ձերբակալվածների ազատ արձակումը, հայ քաղաքացիական անձանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի ապահովումը, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանումը։

Կանադան նկատի է առնում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որոշումը և պատրաստակամ է աջակցել ապագա ցանկացած մեխանիզմի, որը կապահովի ուժի չկիրառման սկզբունքը, տարածքային ամբողջականության հարգումը և ինքնորոշման իրավունքը։

Կանադան վերահաստատում է իր հանձնառությունը՝ ապահովելու երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և բարգավաճում Հարավային Կովկասում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հարցի քաղաքական կարգավորված լուծման հասնելը»։

Հայ դատի հանձնախումբը բարձր է գնահատում Կանադայի պաշտոնական դիքորոշումը, հատկապես այն պայմաններում, երբ վերջին օրերի զարգացումներից հետո, նկատվում է Ղարաբաղյան հակամարտությունը, ավելի քան 120․000 անձանց բռնի տեղահանումն ու արցախահայության անքակտելի իրավունքները մոռացության մատնելու միջազգային միտում։

Հայ դատի Կանադայի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները կանադական կառավարության հետ, որպեսզի պաշտոնական Օտտավան առաջիկայում ևս պահպանի իր շատ կարևոր այս դիրքորոշումը։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031