Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ՖԲ գրառումը.
«Սթրայքբոլի գործով»
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է ամենաերիտասարդ քաղբանտարկյալ Անդրանիկ Չամիչյանի կալանքի դեմ մեր բողոքը։ Գործը այն աստիճան աբսուրդային է, որ ես, տեսած լինելով ամեն տեսակ աբսուրդ, մեծ հույս ունեի, որ Անդրանիկը կալանքը կրելու է գոնե տնային պայմաններում։ Էն էլ՝ չէ։
Այս աբսուրդային գործով 18-ամյա երիտասարդը բանտում է մնալու առնվազն մինչև սեպտեմբերի 8-ը։
Կարդացեք նաև