Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել ամերիկյան Ցինցինատիում ընթացող խոշոր մրցաշարում:
Սկսելով երկրորդ շրջանից՝ Խաչանովը 6:4, 7:6 (8:6) հաշվով պայքարից դուրս է թողել ֆրանսիացի Վալենտին Ռոյեին: Նրանց դիմակայությունը տեւել է 1 ժամ 51 րոպե:
Հաջորդ փուլում 29-ամյա Խաչանովի մրցակիցը լինելու է ԱՄՆ ներկայացուցիչ Ջենսոն Բրուքսբին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ