Լրահոս
Պատերազմի ցավը
Օրվա լրահոսը

Միրզոյանն ու Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածության կյանքի կոչման արդյունքում` «աննախադեպ հնարավորությունների շուրջ»

Օգոստոս 11,2025 22:35

Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։

Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ի համաձայնություններին, ի թիվս մյուսների՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ որպես գործընթացում այս պահին կարևորագույն հանգրվան:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այսօր ԵԱՀԿ մասնակից պետություններին է շրջանառվել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը:

Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածության կյանքի կոչման արդյունքում տարածաշրջանի երկրների և դրանից անդին գործընկերների համար փոխկապակցվածության ավելացման աննախադեպ հնարավորությունների շուրջ:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կողմից շնորհավորանքի և գործընթացում շարունակական աջակցության համար:

 

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031