«Հրապարակը» զրուցել է Կանադայում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Մարտիրոսյանի հետ:
– Թրամփ-Ալիեւ-Փաշինյան․ ինչո՞ւ Վաշինգտոնում հանդիպեցին կողմերը, ո՞րն էր նպատակը: Ո՞ր կողմն ինչ շահեց:
– Ադրբեջանը շահեց ամեն ինչ: Հայաստանը շահելու ոչինչ չունի, որովհետեւ թուլացած վիճակում է եւ միջազգային հարաբերություններում ոչինչ չի ներկայացնում իրենից: Թույլ ենք ե՛ւ տնտեսապես, ե՛ւ քաղաքականապես…. բոլոր առումներով: Ամերիկան, մեծ հաշվով, շահելու շատ բան չունի: Այն գերտերություն է: Թրամփի համար սա կարեւոր ու էական հարց չէ: Իհարկե, նրանց համար լավ է, որ հանդես են գալիս որպես միջնորդ, որեւէ հարցում խաղաղություն հաստատելու նպատակով, սակայն սա ԱՄՆ-ի համար էական հարց չէ: Թե ինչու ենք թուլացած վիճակում եւ ինչպես պետք է դուրս գանք այս վիճակից, սա էլ առանձին խոսակցության առարկա է: Հայաստանը ներքին քաղաքականության մեջ գերջանքեր պետք է գործադրի, որպեսզի դառնա կայացած պետություն: Ցավոք, մենք այդպես էլ չենք կայանում` մեր իսկ մեղքով, սա այն հարցն է, որտեղ թշնամին մեղք չունի: Պետք է կարողանանք դասեր քաղել մեր բոլոր սխալներից, պարտություններից ու ձախողումներից: Ցավոք, մեր պատմությունից առայսօր ոչ մի դաս չենք քաղում:
– Այսինքն` այս բոլոր իրադարձությունները, դրսից հնչող գնահատականներն ու շնորհավորանքները կե՞ղծ են:
Կարդացեք նաև
– Խնդիրը զուտ հայտարարությունների մասին է, գործնականում էական ոչինչ էլ չի կնքվել: Իրավական տեսանկյունից չկա պարտադրող փաստաթուղթ: Ձեռքսեղմումները, ժպիտներն իրականում ոչինչ են, եթե Ադրբեջանն ու Թուրքիան չեն ցանկանում Հայաստանի գոյությունը:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: