Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերով կտամ», «քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեմ»․ ինչ է նկատի ունեցել Փաշինյանը. «Ժողովուրդ»

Օգոստոս 12,2025 11:10

2025 թվականի մարտի 26-ին Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս էր եկել և սպառնում էր ընդդիմադիրներին։
ArmLur.am-ը ուղիղ եթերի այդ հատվածը հրապարակել էր «Ձեզ ոտիս տակ կտամ, պատերով կտամ, ձեր քաղաքական դիակների մնացորդները կհանեմ․ Փաշինյանը հունից դուրս եկավ» վերնագրով։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ևս մեկ անգամ քննության էր առել Փաշինյանի այս հանրային ելույթը, սակայն արդյունքներն այնպիսին էին, ինչպիսի «կտանեմ ձեզ, ԱԱԾ-ի պադվալներ կլցնեմ»-ի դեպքում էր։

Հանձնաժողովն արձանագրել է, որ ՀՀ վարչապետն իր խոսքում անդրադարձել է հանրային նշանակություն ունեցող հարցերի և թեև գործածել է կոպիտ արտահայտություններ, սակայն դրանք գործածվել են՝ նկատի ունենալով, որ եթե իր հասցեին ՀՀ նախկին նախագահները ցանկանում են քննադատություններ հնչեցնել, ապա թող համաձայնվեն ուղիղ եթերով բանավեճի, իսկ եթե ոչ՝ լռեն և չխոսեն բանակցային գործընթացի վերաբերյալ։

Ն. Փաշինյանի կողմից գործածված «պատերով կտամ», «քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեմ» արտահայտությունները, Հանձնաժողովի գնահատմամբ, նպատակ են ունեցել արտահայտելու այն իմաստը, որ Ն. Փաշինյանը, իր գնահատմամբ, ջախջախիչ հաղթանակ կտանի նշված բանավեճի շրջանակներում։

Ն. Փաշինյանի մյուս խոսքի կապակցությամբ Հանձնաժողովն արձանագրել է, որ այն կատարվել է հանրային նշանակություն ունեցող հարցի առթիվ, նախընտրական քարոզարշավի ժամանակաշրջանում, երբ արտահայտման ազատության սահմանափակման հնարավորությունը հատկապես նեղ է, ինչպես նաև վերաբերել է ոչ իրավաչափ արարքի կատարման դեպքում արձագանքին, այն է՝ ընտրողների կամքին բռնացող անձանց «ասֆալտին հայտնվելուն», և թեև խոսքը կոպիտ տոնայնությամբ է, սակայն «ասֆալտին հայտնվելը» չպետք է մեկնաբանվի բառացի, այլ պետք է հասկացվի որպես պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ զգուշացում։ Հանձնաժողովը նաև արձանագրել է, որ «դուրսպրծուկ» բառն արհամարհական նշանակություն ունի, որն իմաստային առումով կապակցվել է Ն. Փաշինյանի մնացած խոսքին։

Ըստ այդմ, Հանձնաժողովն արձանագրել է, որ նշված հրապարակումներով ներկայացված վարքագիծը չի պարունակել վարքագծի կանոնների առերևույթ խախտման հատկանիշներ, և որոշել է դրանց առթիվ չհարուցել վարույթ։

Էմմա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031