Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկի աջակցությամբ կայացել է Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը

Օգոստոս 12,2025 12:03

Ֆասթ բանկի աջակցությամբ օրերս Երևանում կայացել է Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը։ Այս տարի  համաժողովը հյուրընկալել է շուրջ 800 երիտասարդի Հայաստանի բոլոր մարզերից և Սփյուռքի համայնքներից՝ հնարավորություն տալով նրանց ներգրավվել հայրենիքի զարգացման գործընթացում։

Ֆասթ բանկը երկրորդ անգամ է հանդես եկել որպես Ազգային երիտասարդական համաժողովի պաշտոնական հովանավոր։ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է․ «Չնայած նրան, որ կառավարությունը բավականին շռայլորեն ֆինանսավորում է այս համաժողովը, այնուամենայնիվ,  շատ կարևոր են մեզ համար մասնավոր գործընկերները, որովհետև նրանք հնարավորություն են ստեղծում համաժողովը դարձնել շատ ավելի հաճելի, յուրահատուկ, նրանք կարող են անել որոշ բաներ, որ կառավարությունը չի կարող իրեն թույլատրել»:

Եռօրյա միջոցառման ընթացքում Ֆասթ բանկը ներկայացրել է բանկային ոլորտում կարիերայի զարգացման հնարավորությունները, Բանկում թրեյնինգների և աշխատանքի առավելությունները։ Ի դեպ,  Բանկի տաղավարի բոլոր այցելուներին տրամադրվել են Ֆասթ բանկի Visa Gold ԱկնՔարտեր:

Ֆասթ բանկի կորպորատիվ բիզնեսի կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյանն ասել է․  «Մենք, որպես գործատու և որպես Բանկ, միշտ աջակցում ենք նմանօրինակ միջոցառումներին, որը թույլ է տալիս ստեղծել մեկ հարթակ, որը կհամատեղի Հայաստանի և Սփյուռքի բոլոր երիտասարդներին նույն հարթակում և կտա հնարավորություն, որպեսզի երիտասարդները փորձի փոխանակում իրականացնեն»:

Եռօրյա համաժողովի ընթացքում կազմակերպվել են թեմատիկ աշխատարաններ, եղել են դասախոսություններ, կլոր սեղաններ ու մշակութային միջոցառումներ՝ ընդգրկելով թեմաներ ինչպես նորարարության, կրթության, այնպես էլ ինքնության, Սփյուռք-Հայաստան կապերի և հանրային կառավարման ոլորտներից։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031