Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչները պահվող գումարը ծախսել են, ոսկյա շղթան գրավադրել բանկում, թմրանյութերը՝ ծխել. «Հետք»

Օգոստոս 12,2025 13:30

Իրեղեն ապացույցների հափշտակման 13 վարույթ՝ Հակակոռուպցիոն կոմիտեում

«Հետք». 2021թ. հոկտեմբերի 23-ից 2025թ. հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում իրեղեն ապացույցների անհետացման կամ հափշտակման վերաբերյալ նախաձեռնվել է 13 քրեական վարույթ, որից մեկը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայությունից:

2023թ. նախաձեռնվել է 3 քրեական վարույթ, 2024թ-ին՝ 7 քրեական վարույթ, իսկ, 2025թ. հուլիսի 17-ի դրությամբ՝ 2:

2024թ. 2 անձի վերաբերյալ մեկ քրեական վարույթ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Մեղադրյալի աթոռին հայտնվել են Քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննիչները:

Քաղաքացիներից մեկի՝ գողության վերաբերյալ ներկայացրած հաղորդման հիման վրա Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել երկու քաղաքացի, որոնց մոտ հայտնաբերվել է մոտ 164 հազ. դրամ և ոսկյա շղթա՝ խաչով:

Նախապատրաստված նյութերը և փաթեթը 2022թ. հուլիսի 8-ին ստացվել են Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին և վերադասի կողմից հանձնվել է նույն բաժնի քննիչ Լյովա Թորոսյանին:

Քննիչը հափշտակել է իր տնօրինմանը և տիրապետմանը փաստացի հանձնված 164 000 դրամը և 333 000 դրամ արժողությամբ 20,8 գրամանոց ոսկյա շղթան՝ խաչով: Նա գումարն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ ոսկյա զարդը՝ որպես 291 000 դրամ վարկի ապահովման միջոց, գրավադրել է «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ում:

Պարզվում է, սա միակ դեպքը չի եղել այդ քննիչի մասնակցությամբ:

Նույն քրեական վարույթով մեղադրանք է առաջադրվել նաև քննիչ Էդգար Մովսիսյանին: Սակայն, նրա վարույթն առանձնացվել է քննիչ Լ. Թորոսյանի գործից և ուղարկվել ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ քննության:

Ըստ մեղադրանքի՝ Ոստիկանությունից Արաբկիրի քննչական բաժին են ուղարկվել շագանակագույն-դարչնագույն թութունանման զանգվածով ծանրոց հայտնաբերելու վերաբերյալ կազմված զեկուցագիրը և կից փաստաթղթերը, որը մակագրվել է քննիչ Է. Մովսիսյանին:

Քննիչը դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերել է 259,54 գրամ հաստատուն քաշով թմրամիջոց։ Փորձագետի եզրակացությունը և թմրամիջոցը պարունակող կնքված փաթեթը Արաբկիրի քննչական բաժնում հանձնվել է քննիչ Է. Մովսիսյանին:

Մեղադրանքի համաձայն՝ քննիչը հափշտակել է նշված թմրամիջոցից 132.6 գրամը և այն ծխելու եղանակով օգտագործել է:

Գրիշա Բալասանյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031